Կորոնավիրուսը ոչ թե դանդաղեցրեց քաղաքական դաշտում Փաշինյանի իշխանության այլընտրանքի ի հայտ գալը, այլ արագացրեց

Արդեն հիմա տեսանելի է, որ արտակարգ դրության ավարտից հետո մենք կանգնելու ենք լուրջ տնտեսական խնդիրների առաջ։ Չկա մի ոլորտ, որը տուժած չլինի այս իրավիճակից. տուրիզմից մինչև շինարարություն, առևտրից մինչև թեթև արդյունաբերություն։ Հաշվի առնելով այն, որ երկիրը ղեկավարում են մարդիկ, որոնք ճգնաժամային կառավարման փորձ չունեն, հաշվի առնելով այն, որ դրան գումարած ունեն անթաքույց ցանկություն՝ սեփականության վերաբաշխում իրականացնելու, վստահ եմ, որ հաջորդիվ մեզ սպասում է սեփականության ինստիտուտի նկատմամբ ոտնձգությունների մի մեծ շղթա, և բյուջեում առաջացած ճեղքերը կփորձեն կարգավորել առաջին հերթին հենց այս ճանապարհով՝ չգիտակցելով, որ այդպես էլ ավելի կխորացնեն տնտեսական կոլապսը։

Իրականում, կորոնավիրուսը ոչ թե դանդաղեցրեց քաղաքական դաշտում Փաշինյանի իշխանության այլընտրանքի ի հայտ գալը, այլ արագացրեց գործընթացները։

Շատ հետաքրքիր է նաև այն, թե ինչպես են իրենք հիմա վիրուսի դեմ պայքարի քողի տակ փորձում օրենքով իրենց համար հիմք ստեղծել բոլորիս գաղտնալսելու համար: «Ժովովրդավարության բաստիոն» եմ ասել է…

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Արդեն հիմա տեսանելի է, որ արտակարգ դրության ավարտից հետո մենք կանգնելու ենք լուրջ տնտեսական խնդիրների առաջ։ Չկա մի…

Опубликовано Beniamin Matevosyan Понедельник, 30 марта 2020 г.