Ինչո՞ւ է պետք պահպանել քաղաքացիների հեռախոսազանգերը. թե ով ում հետ և երբ է խոսել (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փոփոխությունների փաթեթը։

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը անդրադառնալով փոփոխությունների փաթեթին՝ նշեց. «Նախագծի նպատակը հասկանալի է, բայց կիրառվող միջոցները խնդրահարույց են և շատ ու շատ հարցեր առաջացնող: Ինչո՞ւ է պետք պահպանել քաղաքացիների հեռախոսազանգերը. թե ով ում հետ է խոսել և երբ»: Պատգամավորը նշեց. «Չկա որևէ սահմանափակում, թե կոնկրետ այն հիմնարկությունը, որը պետք է զբաղվի սրանով, ինչ տեխնիկական և, հատկապես, տեղեկատվական անվտանգության մեթոդներ պետք է կիրառի: Մենք գործ ունենք շատ լուրջ մարդկանց տվյալների, մոտավորապես, տոտալ վերահսկողության գործիքների հետ տվյալ պարագայում, բայց չունենք որևէ վերահսկողության մեխանիզմներ, թե էն մարդիկ, ովքեր պահելու են այս տվյալները, ինչ ստանդարտների պիտի համապատասխանեն, ինչ ստանդարտներ պիտի ունենան, որպիսի մենք նրանց թույլ տանք պահպանել այս տվյալները և չկա մարմին, որ վերահսկելու է այս ամբողջ գործընթացը»:

Մանրամասները՝ տեսանյութում