Օրինագիծն առաջացնում է առավել շատ հարցեր, քան տալիս է լուծումներ (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում քննարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փոփոխությունների փաթեթը։

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման  Աբովյանը անդրադառնալով փոփոխությունների փաթեթին՝ նշեց. «Օրինագիծը առաջացնում է առավել շատ հարցեր, քան տալիս է լուծումներ: Ավելի շատ հարցեր են առաջանում թե՛ կիրառվող մեխանիզմների էֆեկտիվության, թե՛ հետագա բոլոր գործողությունների հետ կապված»: Պատգամավորը հավելեց, որ այսպիսի օրինագիծը արդեն իսկ ուշացած է և սա պետք է արվեր ի սկզբանե: Նպատակը պարզ է, սակայն նպատակի իրագործման մեխանիզմները անհասկանալի են: Անհասկանալի է ինչ էֆեկտ է տալու, ինչպես է կիրառվելու և հետագայում այդ բազան ինչպես է պահվելու կամ ոչնչացվելու:

Մանրամասները՝ տեսանյութում