Մարդիկ, հասարակությունները, պետությունները այլևս չեն լինի այնպիսին, ինչպիսին մենք իրենց ճանաչում էինք

Արագ փոփոխությունների ժամանակն է…

Ճկունություն, արագ որոշումներ ընդունելու ունակություն, ոչ ստանդարտ քայլերի պատրաստակամություն, գլոբալ և հեռանկարային տնտեսական և սոցիալական տեսլական…

Ահա այն միակ դեղատոմսը, որը թույլ կտա մեզ նվազագույն կորուստներով (որքան դա հնարավոր է ստեղծված իրավիճակում) դուրս գալ համաշխարհային տնտեսական ճգնաժամից։

Մարդիկ, հասարակությունները, պետությունները այլևս չեն լինի այնպիսին, ինչպիսին մենք «իրենց» ճանաչում էինք՝ մինչ կորոնավիրուսային աղետի մոլեգնելը։

Գլոբալ առումով, ամեն ինչ փոխվելու է՝ ֆինանսական համակարգը, համաշխարհային տնտեսությունը, քաղաքական առաջնահերթությունների համակարգը միջազգային ասպարեզում, փոխվելու են նույնիսկ մարդկանց իրար հետ շփվելու ձևաչափերը։ Մարդկությունը սուզվելու է օնլայն «աշխարհ», հասարակություները լինելու են՝ ավելի փակ և վերահսկելի, արտադրությունները միտված են լինելու դեպի «ներս», այսինքն դեպի առավել՝ ներպետական և ազգային ներքին շուկաներ։

Մոռացեք, որ կլինեն լրիվ բաց հասարակություններ, իսպառ մոռացեք նախկինի պես բաց սահմանների մասին…

Ամեն ինչ լինելու է ավելի փակ և ինչու ոչ՝ ավելի կոշտ։

Հաշվի առնելով այս ամենը՝ պետք է հասկանալ շատ պարզ մի իրողություն․ մենք ուղղակի պարտավոր ենք շատ ուշադիր հաշվարկել բոլոր ռիսկերը, որոնց առջև մենք անխուսափելիորեն կանգնելու ենք, դրա հետ մեկտեղ կենսական նշանակություն ունի մեզ համար մեր երկրի տնտեսական, ֆինանսական, ռազմական, քաղաքական տեղի ամրագրումը՝ նոր աշխարհաքաղաքական քարտեզում։

Արագ ադապտացումը նոր իրավիճակին, ըստ էության, պետք է դիտարկվի մեր կողմից որպես ԳԼՈԲԱԼ առումով գոյատևման խնդիր, և մենք պետք է հստակ ունենանք ռազմավարական՝ «ճանապարհային քարտեզ», հակառակ դեպքում մենք պարզապես չենք դիմանա «նոր աշխարհի» մարտահրավերներին։

Դրա հետ մեկտեղ պետք չէ վախենալ փոփոխություններից, պետք է ուղղակի լինել ավելի համառ և…ամեն ինչ լավ կլինի:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Արագ փոփոխությունների ժամանակն է …—Ճկունություն, արագ որոշումներ ընդունելու ունակություն, ոչ ստանդարտ քայլերի…

Опубликовано Arman Abovyan Воскресенье, 29 марта 2020 г.