«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում 2 պացիենտների վիճակը ծայրահեղ ծանր է, 2 պացիենտ ծանր են, մնացած 9-ինը` կայուն ծանր…

Այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: Այս մասին ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է հետևյալը.

«Թարմացում, 28.03.2020, 19:30-ի դրությամբ

Այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։

Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։

Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 30»: