Համաշխարհային տերությունները «հարաբերություններ են պարզում», իսկ Բաքուն նախապատրաստում է թալիշների ցեղասպանությունը

Ճակատագրի հեգնանքով եղավ այնպես, որ չարաբաստիկ կորոնավիրուսը՝ COVID-19- ը (կամ 2019-nCov), ինչ-որ աննկատ «ձեռքի շարժումով» վերածվեց մեծ քաղաքականության լծակի և գործոնի: Կարելի է նույնիսկ ասել՝ աշխարհաքաղաքականության: Դա հեշտ է պարզել. մենք արդեն գրել ենք, որ Չինաստանն ու Իրանը, ըստ էության, մեղադրել են ԱՄՆ-ին, Պենտագոնի ամերիկյան ռազմական կենսաբաններին՝ կորոնավիրուսը ստեղծելու և տարածելու համար: Ռուսաստանը, թվում է, թե Վաշինգտոնի դեմ ոչ մի մեղադրանք չի հնչեցրել: Բայց հիշենք ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի ցավալի արձագանքը մարտի 20-ին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ: Հերքելով Պեկինից և Թեհրանից եկող մեղադրանքները և իր հերթին մեղադրելով Չինաստանին, Իրանին և Ռուսաստանին կորոնավիրուսի տարածման մասին տեղեկատվությունը թաքցնելու համար՝ Պոմպեոն ըստ էության այդ երեք երկրներին մեղադրել է կանխամտածված «փաստերի խեղաթյուրման» համար. «Համատեղ գործողություններ են ձեռնարկվում վարկաբեկելու համար այն, ինչ անում է Ամերիկան ​​և այն գործողությունները, որոնք սկսել է նախագահ Թրամփը: Սա բավականին մասնատված է, բայց մենք նման գործողություններ տեսել ենք այնպիսի տեղերից, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը»:

Միևնույն ժամանակ Հայաստանի քաղաքացիներին առաջարկում եմ ուսումնասիրել Իրանի Գերագույն առաջնորդ, այաթոլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի կողմից արտասանված ևս մեկ արտահայտություն.  «Այս վիրուսի մի մասը, ինչպես ասում են, ստեղծվել է Իրանի համար՝ օգտագործելով իրանցիներից  հավաքված գենետիկական նյութը, ինչը, իհարկե, նրանց թշնամանքի մի մասն է: Մեր 40 տարվա փորձը ցույց է տալիս, որ Իրանն ի վիճակի է դիմակայել ցանկացած մակարդակի մարտահրավերների և խնդիրների»: Այսպիսով, այաթոլահ Խամենեին շատ զգուշորեն մոտեցել է մի թեմայի, որը շատերը մոռացել են, բայց որն ուղղակիորեն փաստում է մի շարք երկրների տարածքներում Միացյալ Նահանգների անօրինական գործողությունների մասին: Հիշենք, թե ինչպես դեռևս 2016-17 թվականներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրեց ամերիկյան «գիտնականների» մի քանի խմբերի վտարման ու նրանց ռուս «օգնականների»՝ այսպես կոչված «ոչ կառավարական կազմակերպությունների» (ՈԿԿ-ների) անդամների գործունեությունն ու իրավունքները սահմանափակելու որոշումը: Վ.Պուտինի այս մեղադրանքից հետո ՈԿԿ-ի զգալի մասը ստիպված եղան իրեն ճանաչել որպես «օտարերկրյա գործակալներ»: Վ.Պուտինի մեղադրանքների էությունը. ճանապարհորդում են ամբողջ երկրում, հավաքում մարդկային-գենետիկական նյութեր … «Ինչի՞ համար: Որո՞նք են ձեր նպատակները»:  Երկու տարի անընդմեջ հրապարակայնորեն հարցնում էր ԱՄՆ-ին Ռուսաստանի նախագահը: Ինչպես գիտենք, ամերիկացիները իրական պատասխան չեն տվել, չնայած արդեն 2020 թվականն է: Փոխարենը գոյություն ունի կորոնավիրուսը, իսկ Իրանը խոսում է «գենետիկ նյութի կիրառման» մասին, որը հավաքվել էր իրանցիներից: Ի դեպ, այաթոլահ Խամենեիի մեղադրանքները հաստատել է Կալիֆորնիայի պետական համալսարանի UCLA պրոֆեսոր Դավիթ Յաղուբյանը իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ հայտարարելով, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բժշկական ահաբեկչություն է իրականացնում Իրանի ժողովրդի դեմ. «Թրամփի հակաիրանական քաղաքականությունն արդեն հասել է բժշկական ահաբեկչության փուլ, ինչը խոչընդոտում է երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերին»:  Ըստ նրա՝ Սպիտակ տունն ուժեղացրել է Իրանի նկատմամբ հավաքական պատժամիջոցների քաղաքականությունը կորոնավիրուսային վարակի տարածման ժամանակ:

Եվս մեկ բան է ցնցում: Որքան արագ «փոքր իշխանները» հասկացան, որ նրանք կարող են շահարկել կորոնավիրուսի գործոնը քաղաքական կամ նույնիսկ ցեղասպանության նպատակներով: Վերջին օրերին տեղեկություններ են հայտնվում, որ Ադրբեջանում իշխանությունները բռնի կերպով տարհանում են կորոնավիրուսով վարակվածներին դեպի հարավ՝ Թալիշստան: Բնականաբար, թալիշները գոհ չեն, չնայած մեծ բողոքի ցույցերին դեռ չեն հասել: Փոխարենը մարտի 24-ին Բաքվի ԶԼՄ-ները, ակնհայտորեն վերևից հրահանգվելով, սկսել են կեղծ լուրեր տարածել, թե իբր Իրանն այնտեղ «միտումնավոր թմրամոլություն և տարբեր վտանգավոր հիվանդություններ է տարածում, այդ թվում՝ կորոնավիրուսը»: Բաքուն միտումնավոր Թալիշստանը հայտարարել է այս հիվանդության դեմ պայքարի կենտրոն, և հենց այստեղ են վերջին օրերին արտասահմանից կորոնավիրուսի հնարավոր վարակակիրներով ինքնաթիռներ ուղարկվում: Թալիշի ազատագրական ուժերի գործիչները վստահ են, որ Ադրբեջանի իշխանությունները ձգտում են Թալիշստանը հռչակել «կարանտինային գոտի»: Ճիշտ է, «Թալիշյան վերածնունդ» հասարակական կազմակերպության ղեկավար Իսմայիլ Շաբանովը առայժմ խոսում է թալիշների «փափուկ ցեղասպանության» մասին. «Հաշվի առնելով, որ Թալիշի շրջանը Ապշերոնյան թերակղզուց հետո ամենախիտ բնակեցված տարածքն է, ակնհայտ է այս ամբողջ գործողության նպատակը. աստիճանաբար փոխել շրջանի բնակչության էթնիկական կազմը»: Այո, բայց թալիշները, ըստ էության, նույն իրանցիներն են, թալիշների և պարսիկների գենետիկ նյութը պետք է լինի նման կամ նույնիսկ նույնական: Իսկ գուցե նպատակը այլ է` սպանել թալիշներին, ոչ թե «աստիճանաբար փոխել Թալիշստանի էթնիկական կազմը» …

Սերգեյ Շաքարյանց