Բելգիայում տերը կատվին վարակել է կորոնավիրուսով. «ՌԻԱ Նովոստի»

Բելգիայի իշխանությունները ուրբաթ օրը հաղորդել են COVID-19 վիրուսը մարդուց կենդանուն փոխանցելու դեպքի մասին:

«Լյեժի անասնաբուժական ֆակուլտետի մեր գործընկերները հաստատել են, որ կատուն, որի տերը վարակվել էր COVID-19-ով, վարակվել է իր տիրոջից: Ախտանիշները և վարակի փաստը հաստատվել են»,- ասուլիսում ասել է կորոնավիրուսի դեմ պայքարի հակաճգնաժամային շտաբի ներկայացուցիչ Էմանիել Անդրեն:

Նա շեշտել է, որ խոսքը առանձին դեպքի մասին է, ոչ թե օրինաչափ:

Միևնույն ժամանակ, իշխանություններն այնուհանդերձ ցանկանում են կանխարգելիչ միջոցառումներ մշակել ընտանի կենդանիների տերերի համար՝ այն մարդկանց շրջանում, ովքեր վարակվել են COVID-19 վիրուսով: