Գագիկ Սուրենյանը հրապարակել է Հայաստան ներթափանցող ցիկլոնի ձևաթուղթը

Գագիկ Սուրենյանը հրապարակել է Միջերկրական ծովից Հայաստան ներթափանցող ցիկլոնի ձևաթուղթը: Այն կազմել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը: «Սա էլ այսօր Հայաստան ներթափանցող ցիկլոնի ձևաթուղթը»,- գրել է Սուրենյանը:

Ավելի վաղ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնելով Հայաստան ներթափանցող միջերկրածովյան ցիկլոնի մասին, օգտատերերից մեկը մեկնաբանությունների մեջ գրել էր. «Իսկ այդ ցիկլոնը ձևաթուղթ ունի՞»: