Գերմանիան կարանտինին կդիմակայի ընդամենը երկու ամիս. գերմանացի տնտեսագետ. «ՌԻԱ Նովոստի»

Գերմանիայի տնտեսությունը կարող է միայն երկու ամիս դիմանալ կարանտինի պայմաններում, հայտնել է Լեյբնիզի անվան տնտեսական հետազոտությունների ինստիտուտի նախագահ Ռեյնթ Գրոպը Mitteldeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում:

Փորձագետի խոսքով՝ ավելի երկար մեկուսացումը կհանգեցնի «դրամատիկ հետևանքների»: Ըստ նրա կանխատեսման՝ ամեն ամիս դաշնային հանրապետության ՀՆԱ-ն կընկնի երեք տոկոսով, իսկ կուտակային ազդեցության պատճառով երկու ամսվա ընթացքում այդ ցուցանիշը կնվազի տասը տոկոսով, իսկ երեք ամսում՝ էլ ավելի:

Ռեյնթը կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսի դեմ պայքարը պետք է կատարվի ավելի «մեղմ միջոցներով»:

«Ով առողջ է, կարող է և պետք է աշխատի: Հիվանդները մնում են տանը: Իսկ նրանք, ովքեր ընկնում են ռիսկի խմբի մեջ, այսինքն ՝ բոլոր նրանք, ովքեր 65-ից բարձր են և նախկինում ունեցել են հիվանդություններ, պետք է ապահովվեն առավելագույն մեկուսացում: Նրանց նկատմամբ կշարունակեն տարածվել սահմանափակումները»,- ասել է տնտեսագետը:

Ճիշտ է, նա չի հերքել, որ բժիշկների խորհուրդները պետք է լսել: Այնուամենայնիվ, Ռեյնթը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ ուղղված միջոցառումները պետք է հստակ լինեն, հակառակ դեպքում տնտեսությանը հասցված վնասն այնքան ուժեղ կլինի, որ այն կազդի նաև բնակչության առողջության վրա, և տնտեսությունը վերականգնելու համար շատ գումար և միջոցներ կպահանջվեն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է նոր կորոնավիրուսի COVID-19  համավարակի բռնկում: Ըստ ԱՀԿի վերջին տվյալների՝ աշխարհում վարակվել է ավելի քան 602 հազար մարդ, մահացել է ավելի քան 27,8 հազարը, ապաքինվել է ավելի քան 131,8 հազար մարդ: