Արցախի «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի իրականացված միջոցառումները

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն, նոր կորոնովիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվել են հետևյալ հակահամաճարակաբանական միջոցառումները՝

✅ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի համաճարակաբանները COVID-19 տարածման կանխարգելման հակահամաճարակաբանական աշխատանքների շրջանակներում մասնակցել են ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կազմակերպած սեմինար-պարապմունքին։

✅ Բոլոր դպրոցական և նախադպրոցական, բժշկական հաստատություններում, հյուրանոցներում, առևտրի և գեղեցկության սրահներում կատարվել են սանիտարական-լուսավորչական աշխատանքներ։

✅ ԱՀ առողջապահության նախարարության կողմից հատկացված՝ կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ թվով 300 հատ պաստառները տրամադրվել են Հանրապետությունում գործող ատամնաբուժարաններին, հյուրանոցներին, խոշոր դեղատներին, գեղեցկության սրահներին, խանութներին և մի շարք տնտեսվարող սուբյեկտների:

✅ Բոլոր դպրոցներում և մանկապարտեզներում կատարվել են ախտահանման աշխատանքներ, և քիմիական և մանրէաբանական հետազոտմամբ ստուգվել է ջրի որակը։

✅ Ստեփանակերտում և բոլոր շրջաններում ստուգվել է ընդհանուր ջրի որակի համապատասխանելիությունը սանիտարական նորմերին և պահանջներին։

✅ ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել ու «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»-ի միջոցներով ձեռք են բերվել արտահագուստներ, ախտահանիչ նյութեր և բաժանվել բոլոր շրջանների համաճարակաբանության և հիգիենայի բաժիններին։

✅ Բոլոր շրջանների մասնակցությամբ կազմակերպվել է սեմինար, իսկ լաբորատոր աշխատողները ծանոթացել են COVID-19 վարակով կասկածելի հիվանդների ճիշտ նմուշառմանը։

✅ Հանրապետությունում գործող մի շարք պետական և մասնավոր օբյեկտներում կազմակերպվել են թրեյնինգներ՝ ախտահանման աշխատանքների ճիշտ անցկացման վերաբերյալ։

✅ Պարբերաբար կատարվում են համայցեր ԱՀ տարածքում գտնվող բոլոր օբյեկտներ։

✅ Մարտակերտի և Քաշաթաղի «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն»,-ի մասնագետների կողմից կազմակերպվում է «Խարխափուտ» և «Աղավնո» բժշկասանիտարական հսկիչ կետերի հերթապահություն։