Կրեմլը կմիանա «Երկրի ժամ» արշավին. «ՌԻԱ Նովոստի»

Կրեմլը ավանդաբար կմիանա «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական արշավին. շաբաթ օրը, Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական նստավայրի արտաքին լուսավորությունը անջատվելու է 20.30-ից 21.30-ը:

«Երկրի ժամը» վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) ամենամյա միջազգային արշավ է, որի հիմնական նպատակը շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորումն է: Ակցիային միացած մարդիկ նույն ժամին ինքնակամ անջատում են լույսերը և կենցաղային տեխնիկան, իսկ և տարբեր երկրների ճանաչում ունեցող ճարտարապետական կառույցների վրա մարվում է դեկորատիվ լուսավորությունը:

«Մարտի 28-ին, որպես «Երկրի ժամ» գլոբալ բնապահպանական արշավի մաս, Մոսկվայի ժամանակով 20:30-ից 21:30-ը կդադարեցվի Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Մոսկվայի Կրեմլի պաշտոնական նստավայրի արտաքին լուսավորությունը»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կրեմլը մասնակցում է ակցիային 2013 թվականից՝ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ: Ավանդաբար, ակցիային մասնակցում է նաև Ռուսաստանի Դաշնության կառավարությունը:

«Երկրի ժամը» պատմության մեջ ամենամեծ տարածում ունեցող միջոցառումն է: 2019-ին նրան աջակցեցին 190 երկրների ավելի քան 7,5 հազար քաղաքներ, մեկ ժամվա ընթացքում մարվեցին ավելի քան 18 հազար օբյեկտների լուսավորություն:

Ակցիան անցկացվում է Ռուսաստանում 2009 թվականից, և անցած տարի դրան միացել են երկրի շուրջ 30 միլիոն բնակիչներ:

Ակցիայի նպատակն է ուշադրություն հրավիրել շրջակա միջավայրի խնդիրներին, որը հիշեցում է էլեկտրաէներգիայի և այլ ռեսուրսների ջրի, գազի և ջերմության ողջամիտ սպառման մասին:

Լույսերի անջատումը զուտ խորհրդանշական է: Ակցիայի նպատակը էլեկտրաէներգիայի խնայողությունը չէ: Սովորաբար «Երկրի ժամը» հանգեցնում է էներգիայի խնայողության, բայց շատ աննշան, ի վերջո, բոլոր էլեկտրակայանները բավական իներտ են, իսկ մեկ ժամը՝ կարճ ժամանակահատված:

Ակցիան կամավոր է: «Երկրի ժամի» կազմակերպիչները խորհուրդ են տալիս անջատել միայն այն լույսը, որը պատասխանատու չէ հանրային անվտանգության համար: Մարդիկ անջատում են տան լույսերը և այն էլեկտրական սարքերը, որոնք կարևոր չեն անվտանգության ապահովման և մարդկանց առողջության պահպանման համար: Քաղաքում անջատվում են միայն որոշ շենքերի դեկորատիվ լուսավորությունը: Փողոցային լույսերը և այլ լուսավորություններ, որոնք ազդում են հետիոտնի և տրանսպորտային միջոցների անվտանգությանը, ակցիայի ընթացքում երբեք չեն անջատվում:

«Երկրի ժամը» ունի իր պատկերանշանը, սկզբում նման էր «60»-ի, որը նշանակում է 60 րոպե, այն մարդիկ նվիրում են Երկիր մոլորակին՝ միջոցներ ձեռնարկելով նրա բարեկեցության համար: Այժմ պատկերանշանը սկսել է նմանվել «60+» և ցույց է տալիս ակցիայի մասնակիցներին դուրս գալ մեկ ժամվա սահմաններից և ևս մեկ քայլ կատարել հանուն երկիր մոլորակի՝ իրականացնելով սեփական էկո-սխրանքը:

«Երկրի ժամ» միջոցառումը առաջին անգամ անցկացվեց WWF Australia- ի նախաձեռնությամբ Սիդնեյում 2007 թ.: Մասնակցում էր ավելի քան 2 միլիոն մարդ: Հաջորդ տարի «Երկրի ժամին» միացավ 35 երկիր:

Ներկայումս «Երկրի ժամը» մոլորակի ամենատարածված բնապահպանական գործողությունն է: Նրան մասնակցում են ավելի քան 2 միլիարդ մարդ աշխարհի 188 երկրներում:

Թարգմանեց Ծովինար Մանուկյանը