Այսօր երեկոյան սպասվում են ամպրոպ, անձրև, քամու ուժգնացում

Այսօր սպասում ենք ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։ Այս մասին գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդևրևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Մարտի 28-ի երեկոյան ժամերից, մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով բոլոր մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 15-20մ/վրկ»,- գրել է Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում