Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով․ ՏԱՍՍ

Մեծ Բրիտանիայի վարչապետ 55-ամյա Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի իր թեստը դրական է եղել:

«Անցած 24 ժամվա ընթացքում իմ մեջ զարգացել են թույլ ախտանշաններ, և կորոնավիրուսի թեստը դրական է եղել,- գրել է քաղաքական գործիչը «Թվիթերում»:- Այժմ ես մեկուսացված եմ, բայց կշարունակեմ ղեկավարել կառավարության գործունեությունը տեսաժողովի միջոցով, և մենք պայքարելու ենք կորոնավիրուսի դեմ»: