Ադրբեջանական կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանական լրատվամիջոցները լուր են տարածել, թե իբր «Ղազախի շրջանի ուղղությամբ մարտի 27-ին հայկական ուժերը դիպուկահար հրացաններից և  խոշոր տրամաչափի զենքից ինտենսիվ  կրակ են բացել դիրքերի և տրանսպորտային միջոցների վրա«:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը նշել է, որ Ադրբեջանն ինքն է դիմել սադրանքի, հրադադարի ռեժիմի խախտման:

Այս համատեքստում ՊՆ խոսնակը հայտնել է, որ Նոյեմբերյանի սահմանագոտում ադրբեջանական զինուժի կրակից պայմանագրային զինծառայող է թեթև վիրավորվել, և որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: