Բունդեսթագը հայտարարել է Գերմանիայի ամերիկյան «օկուպացիայի» մասին. «ՌԻԱ Նովոստի»

Բունդեսթագի միջազգային հանձնաժողովի անդամ Վալդեմար Գերդը, «360» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Գերմանիայի տարածքում ԱՄՆ միջուկային զենքի առկայության պատճառի մասին:

«Զենքերը դուրս չեն բերվել, քանի որ Գերմանիան, ըստ էության, գտնվում է գրավյալ երկրի կարգավիճակում: Ամերիկացիներն օգտագործում են իրենց դիրքերը այնպես, ինչպես հարմար են գտնում»,- ասել է նա:

Ըստ խորհրդարանականի՝ Բեռլինը փորձել է հրաժեշտ տալ Միացյալ Նահանգների զինվորներին, բայց եռամսյա նամակագրությունից հետո ստացել է հետևյալ պատասխանը. «Գերմանիայում ամերիկյան զորքերի առկայությունը պետք է դիտարկել որպես վստահության և համագործակցության հավաստիք»:

«Հիմա զորքերը ոչ ոք ոչ մի տեղ չի տարհանի: Աշխարհը գտնվում է ազդեցության ոլորտները վերաբաշխելու եզրին: Գերմանիայի վրա ազդեցությունից ինքնակամ հրաժարվելը անիրական է: Մենք պետք է աղոթենք, որ զորքերը գոնե մնան այնտեղ, որտեղ գտնվում են»,- հայտարարել է Գերդը:

Պատգամավորը շեշտում է, որ Եվրոպան «հենց այնպես ոչ ոք չի ցանկանա հանձնել», ուստի բոլորը փորձում են պաշտպանել իրենց քաղաքական շահերը, նույնիսկ նոր կորոնավիրուսն համավարակի պայմաններում:

2019-ի վերջին Բունդեսթագում «Ձախ կուսակցության» խմբակցության ղեկավար Դիտմար Բարչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է միջուկային զենքը դուրս բերի Գերմանիայի տարածքից:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, Եվրոպայում պահվում է  ԱՄՆ մոտ 150 միավոր մարտավարական միջուկային զենք՝ Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում և Նիդեռլանդներում: Մասնավորապես, բելգիացի Դը Մորգենը, անցած տարվա հուլիսին, հրապարակելով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի կոմիտեի զեկույցի պատճենը, գրել էր, որ «ռումբերը պահվում են ամերիկյան և եվրոպական վեց բազաներում` Kleine Brogel Բելգիայում, Büchel Գերմանիայում, Aviano և Ghedi-Torre Իտալիայում, Volkel Հոլանդիայում և Ինջիրլիկը Թուրքիայում»: