Հայաստանի, որևէ օտարերկրյա քաղաքացի չի կարող մեկնել Ռուսաստանի Դաշնություն. Զոհրաբ Մնացականյան

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքային գործունեություն ծավալող ՀՀ քաղաքացիների՝ ՌԴ վերադառնալուն առնչվող հարցին պատասխանեց.

«Մենք ունենք իրավիճակ, երբ Ռուսաստանի Դաշնություն այլ քաղաքացիներ չեն կարող գնալ: Երեկ և այսօր եղան որոշումներ, որ որոշ բաներ են փոխվում տարանցման առումով: Ինչպես է այս զարգացումը ընթանալու՝ դժվարանում եմ ասել: Բայց այս պահի դրությամբ Հայաստանի, որևէ օտարերկրյա քաղաքացի չի կարող մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Սա այսօրվա իրավիճակն է, որ բխում է այս արտակարգ վիճակից, մի իրավիճակից, որ արտասովոր է և բնականոն կյանքին չի համապատասխանում»։

Հարցուպատասխանն ամբողջությամբ՝ այստեղ