Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները

Օժանդակություն կտրամադրվի՝ կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին:

Աջակցություն միանվագ նպաստի ձևով և նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:

Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.

-երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկածժամանակահատվածում.

-ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել.

-ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած.

-միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար:

Տրամադրվում է տնտեսվարողներին՝ ֆինանսական կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:

Տնտեսվարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար:

Տրամադրվում է տնտեսվարողներին՝ ֆինանսական կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:

ՀՀ առանձին տնտեսվարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանության համար:

Շահառուներին տրամադրվում է միանվագ դրամաշնորհ:

-Շահառու հանդիսանում են այն տնտեսավարողները (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետեր, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններ, ներդրումային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչներ և այլ նմանատիպ գործունեություն ծավալողները), որոնք 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

ՓՄՁ սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար: Գործունեության ոլորտները՝ Մշակող արդյունաբերություն, Կացության և հանրային սննդի կազմակերպում, Փոխադրումներ և պահեստային տնտեսություն, Զբոսաշրջային ծառայություններ և Սպասարկման այլ ծառայություններ։

Օժանդակությունը տրամադրվում է տնտեսվարողներին Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով։

ՀՀ կառավարություն