Երևանի սուպերմարկետներում հատուկ նշումներ են կատարվում՝ հերթում հեռավորություն պահելու համար

Երևանի սուպերմարկետներում կատարվում են հատուկ նշումներ, որպեսզի այցելուները հերթում հեռավորություն պահպանեն: Այս մասին տեղեկացել ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

«Երևանի սուպերմարկետները հատուկ նշումներով ուղղորդում են հաճախորդներին հերթում պահպանել սոցիալական հեռավորությունը,-նշված է հաղորդագրության մեջ։- Գործընթացը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության հորդորով և վերահսկողությամբ»: