Ռուս բժիշկները պատրաստվում են կորոնավիրուսի «պայթյունային» տարածմանը. «ՌԻԱ Նովոստի»

Ռուսաստանում պատրաստվում են կորոնավիրուսի իրավիճակի «պայթյունային» զարգացմանը: Այս մասին հայտարարել է պրոֆեսոր, Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության հետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Մալիշևը՝ «Ռուսաստան-1» հեռուստաալիքի «60 րոպե» շոուի եթերում:

«Մենք պատրաստում ենք պայթյունային զարգացման՝ միջուկային ռեակցիայի նման: Սկզբում մենք տեսանք հիվանդների թվի թվաբանական ավելացումը, բայց այժմ դա, ըստ էության, երկրաչափական է»,- ասել է նա:

Մալիշևը նշել է, որ անցած օրը Ռուսաստանում 163 մարդ է վարակվել կորոնավիրուսով`գրեթե երեք անգամ ավելի շատ, քան նախորդ օրը:

«Հետևաբար, բոլոր տարածքներում, այդ թվում` Մոսկվայում պատրաստվում են նոր հիվանդանոցներ և նոր մահճակալներ: Նրանք փորձում են վերազինել դրանք ըստ վերջին պահանջների: Խնդիրն այն է, որ երբ սկսվի այդ պայթունային զարգացումը, ամենակարևորը չխառնվելն է և օգնություն տրամադրել հենց նրանց, ովքեր դրա կարիքը ունեն», – հավելել է պրոֆեսորը:

Նրա կարծիքով ապագայում «հսկայական թվով մարդիկ կհիվանդանան և բժշկական օգնություն կարիք կունենան»: