Ինչպես են մարդիկ պաշտպանիչ հագուստներով լեզգինկա պարում (տեսանյութ)

Այս օրերին կորոնավիրուսի համավարակի պատճառով ամբողջ աշխարհում սահմանված կարանտինային ռեժիմի հետևանքով մարդիկ մեկուսացած են, և փորձում են իրենց առօրյան փոքր-ինչ հետաքրքիր դարձնել: Համացանցում տարբեր տեսանյութեր են հայտնվում, թե ինչպես են իրենց օրը կազմակերպում։

Ռուսական RT լրատվականի յութուբյան տեսաալիքում մի տեսանյութ է տարածվել, որում պաշտպանիչ հագուստով մի խումբ մարդիկ լեզգինկա են պարում՝ այս կերպ փորձելով դժվարին իրավիճակում տրամադրությունը բարձր պահել։

Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 471 794-ի, որից 21 297ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 703 մարդ։