Արցախի ոստիկանությունը հայտնաբերել է «Facebook Messenger» ծրագրով կեղծ լուրեր տարածողին

Այսօր «Facebook Messenger» ծրագրով ձայնային հաղորդագրությունների ձևով «բնակարանները ախտահանելու պատրվակով գողություն կատարելու» վերաբերյալ կեղծ լուրեր են տարածվել:

Իրականացված մի շարք գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ձայնային հաղորդագրությունները «Facebook Messenger» ծրագրի միջոցով տարածել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1985թ. ծնված Ի. Վ.-ն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությանը:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել և չհավատալ խուճապ առաջացնելու նպատակով տարածվող նման կեղծ լուրերի և հետևել պաշտոնական տեղեկատվության:

ԱՀ ոստիկանություն