ՌԴ-ում մարտի 25-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակի 658 դեպք. «ՌԻԱ Նովոստի»

«Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը ՌԴ-ում վերահսկողության տակ է»: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:

Նա իրավիճակի մասին զեկուցել է չորեքշաբթի՝ վարչապետ Միխայիլ Միշուստինի հրավիրած խորհրդակցության ժամանակ։

Գոլիկովայի տեղեկություններով՝ ՌԴ-ում մարտի 25-ի տվյալներով կա կորոնավիրուսային վարակի հաստատված  658 դեպք՝ 55 մարզերում: Առողջացել  է 29 մարդ: Ինքնամեկուսացված է 112.000-ը: