Չինաստանը հաղթում է… և ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարում

Ինչն էլ լինի կորոնավիրուսի առաջացման պատճառը, կամ ում կողմից էլ այն տարածված լինի, Չինաստանն ու նրա դաշնակիցները կարողացել են ճիշտ օգտագործել իրավիճակը: Մենք գտել ենք այն վարկածներից մեկը, թե ինչպես է Չինաստանը (փաստորեն, համաճարակի բռնկման էպիկենտրոնը) աղետը վերածել առավելությունների: ՀՀ քաղաքացիներին դա իմանալը և օգտակար է, և հետաքրքիր: Շատ հարցեր, չի բացառվում, կծագեն Հայաստանի առջև ինչ-որ, առայժմ անորոշ հեռանկարում: Չնայած հնարավոր է, որ այլ (մասնավորապես եվրոպական) երկրներում չինական փորձը հապճեպ օգտագործվի…

Այսպիսով, ի՞նչ հարցեր էր լուծում Չինաստանը կորոնավիրուսի դեմ պայքարի հաշվին և այս պայքարի հետ մեկտեղ: Փորձենք թվարկել սառցաբեկորի տեսանելի մասը: 1) Տեղեկացել է կորոնավիրուսից մահացության տարիքային վիճակագրության մասին. նորածնային մահացություն` 0%, մինչև 3 տարեկան երեխաներ` տոկոսի մեկ մասնաբաժին, մինչև 20 տարեկան անձինք` մեկ տոկոսից պակաս, մինչև 40 տարեկան` 1,5%, 40-ից-60 տարեկան` 2-3%, 60-ից-70 տարեկան` 3.5-5%, 75-ից-80 տարեկան`7-8%, 80 և բարձր` 15%: Այս թվերի մակերեսային վերլուծությունը ենթադրում է, որ հիմնականում մահանում են 1,5 միլիարդանոց երկրում հսկայական բյուջետային բեռ դարձած տարեց մարդիկ: 2) Վտարել են արտասահմանցի ուսուցիչներին, որոնք ոչ օրինական էին գտնվել երկրում, և նման մասնագիտությունների ներկայացուցիչներին: Դա վերաբերում է նաև Արևմուտքի կողմից վարձատրվող «քարոզիչներին» և «հեղափոխական գաղափարներ» տարածողներին: «Վաղուց նստած» էքսպատները (արտասահմանցի աշխատակիցներ.- խմբ.) առաջինն են տարհանվել: 3) Կատարվել է բնակչության հաշվարկ՝ ըստ փաստացի բնակության վայրերի: Ընդ որում, «ապօրինի ներգաղթյալներին» հանձնում էին իրենց հարևանները. 4) Փաստորեն, անց է կացվել բոլոր օտարերկրացիների մարդահամար. 5) Թույլ և փոքր կամ ոչ մրցակցային ձեռնարկությունները սնանկացան և անհետացան հորիզոնից. 6) Մշակվել են ամբողջ երկրի զանգվածային և արագ արգելափակման ալգորիթմները. 7) Ամբողջ աշխարհին ցույց տվեցին, թե ինչի է ընդունակ Չինաստանը: 1,5 միլիարդ մարդ լիարժեք կարանտինի ենթարկել, բոլորին դիմակներ հագցնել՝ դա հզոր է, նույնքան, որքան մեկ շաբաթվա ընթացքում մեգա հիվանդանոց կառուցելը: 8) Միանգամից ամբողջ երկիրը սովորեց հիգիենայի կանոնները: 9) Ընդունել են օրենք, որն արգելում է սննդի մեջ վայրի կենդանիների օգտագործումը. 10) Պատրաստվել են իրական կենսաբանական և բակտերիոլոգիական պատերազմներին, անց են կացրել քաղաքացիական պաշտպանության վարժություններ:

11) Ամբողջ աշխարհին ցույց տվեցին, թե որքանով է անհրաժեշտ ժամանակակից Չինաստանը ողջ աշխարհին: Աշխարհի շատ գործարաններ և ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունը Չինաստանից մատակարարումների դադարեցման պատճառով: 12) Ոստիկանությունն ու արագ արձագանքման ծառայություններն անցել են անօդաչու թռչող սարքերի զանգվածային օգտագործմանը. 13) Մշակվել է զանգվածային ջերմային պատկերապատման համակարգերի ստեղծում` տրված անոմալիաների ավտոմատ բացահայտմամբ: Թարմացվել են տեսախցիկների շահագործման ալգորիթմները՝ հաշվի առնելով մարդկանց կողմից դիմակներ կրելը, այժմ մարդու քայլվածքը անհատականության ճանաչման ամենակարևոր գործոնն է. 14) Զանգվածաբար և արագորեն ստեղծվում են ապրանքների ավտոմատ առաքման, ինչպես նաև հեռակա ախտահանման համակարգեր. 15) Մշակվել է յուրատեսակ էլեկտրոնային «համակենտրոնացման ճամբարի» համակարգը: Ստեղծվել է անհրաժեշտ անհատի բոլոր սոցիալական կապերի հեշտ հաշվարկման համակարգ. ով է նրա հետ կապի մեջ, ում հետ է եղել գնացքում, ուր է մեկնել, ում հետ հանդիպել: 16) Ստեղծվել է սոցիալական կապերի հաշվարկման համակարգ: Իսկ համակարգի փորձարկումը կատարել են քաղաքացիները, երբ առողջական հավելվածում հարցերին պատասխանելով, ուրախությամբ գրում էին, որ գնացքով են ուղևորվում, ում հետ են հանդիպել և արդյոք նրանց մեջ կա՞ն վարակակիրներ. 17) Ձևավորվել է զանգվածային կարծիք կամ նույնիսկ համոզմունք (հավատք), որ վիրուսը «ներս են նետել»։ Դրանից առաջ նույնիսկ առևտրային պատերազմները չէին փոխում իրենց վերաբերմունքը «բլրի վրա փայլող քաղաքի»՝ Արևմուտքի հանդեպ: Այնուամենայնիվ, Չինաստանում արդեն վճռականորեն ասում են, որ վիրուսը ներմուծվել է ԱՄՆ զինված ուժերի կողմից, ամեն ինչ սկսվել է Ուհանում ԱՄՆ հյուպատոսությունից: Օրերս ամբողջ երկիրը շատ բուռն քննարկում էր, որ ինչ-որ մեկը պետք է պատասխան տա: Նամանավանդ, հաստատվել է, որ վիրուսը արհեստական է և արտոնագրվել է ԱՄՆ-ում դեռևս 2015 թ., 18) Ժողովուրդը համախմբվել է: Ամրապնդվել է չինացիների հավատը կուսակցության և երկրի նկատմամբ: 19) Եվ էլեկտրոնային «համակենտրոնացման ճամբարի» մասին. զանգվածային անցում չինական WeChat և Alipay վճարային համակարգերի միջոցով վճարման համար թվային փողի օգտագործմանը՝ բանկերի և հանրային սննդի ձեռնարկությունների կողմից «կեղտոտ» (բառացիորեն) կանխիկ թղթադրամը չընդունելու պատճառով. 20) Վերջապես այն, ինչի մասին մենք նախազգուշացրել ենք դեռևս փետրվարին`չինական առաջատար ընկերությունների բաժնետոմսերի ուժեղ անկումից հետո, որոնց մեծ մասը պատկանում էին եվրոպական և ամերիկյան ֆինանսական կորպորացիաներին, մի քանի օրվա ընթացքում այդ բաժնետոմսերը միաժամանակ ձեռք են բերվել միանգամից բոլոր առաջատար համաշխարհային բորսաներում՝ խոշոր չինական ընկերությունների կողմից՝ կուսակցության և կառավարության կողմից տրված ցուցումների համաձայն։ Այսպիսով, այս ձեռնարկությունների գրեթե ամբողջ շահույթը այժմ կմնա Չինաստանում: Եվ պատահական չէ, որ Պեկինը աշխարհում առաջինն է, որ այժմ խոսում է ամբողջական հաղթանակի մասին՝ թեկուզև կորոնավիրուսի դեմ պայքարում:

Սերգեյ Շաքարյաց