Աշխատեք թույլատրված վայրեր այցելել հազվադեպ, շատ կարճ ժամանակով և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում

Անձանց տեղաշարժը սահմանափակելու և ինքնամեկուսանալու պահանջի որոշումը միանշանակ ողջունում եմ։ Համարում եմ անհրաժեշտ որոշում։

Որոշումը դեռ բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք առանձին խմբերի և գործունեության տեսակների համար առաջացնում են անորոշություններ։ Հույս ունեմ, որ դրանք հնարավորինս սեղմ ժամկետներում կշտկվեն։

Իսկ մինչ այդ, եթե կասկածում եք, թե արդյո՞ք իրավունք ունեք դուրս գալ ինքնամեկուսացման վայրից, օրինակ՝ արդյո՞ք կարող եք գնալ աշխատանքի, ապա որևէ դեպքում դուրս մի եկեք, մինչև հստակ ու հաստատ չիմանաք, որ ունեք այդ իրավունքը։

Աշխատեք թույլատրված վայրեր այցելել հազվադեպ, շատ կարճ ժամանակով և միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Անձանց տեղաշարժը սահմանափակելու եւ ինքնամեկուսանալու պահանջի որոշումը միանշանակ ողջունում եմ։ Համարում եմ անհրաժեշտ…

Опубликовано Arsen Babayan Вторник, 24 марта 2020 г.