Այս պայմաններում անհրաժեշտ է օր առաջ, շատ շուտ լուծել մարդկանց օրհասական խնդիրները

Երկիրը փակվում է։ Անսովոր և տարoրինակ զգացում է բոլորիս մոտ, բայց միևնույն ժամանակ կրկնեմ` այս պայմաններում անհրաժեշտ է օր առաջ, շատ շուտ լուծել մարդկանց օրհասական խնդիրները։

1-Կրկնում եմ` անհապաղ կիրառել օրենսդրական և վարչարարական մեխանիզմներ, որպեսզի սառեցվեն բանկային և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը և տոկոսները` անխտիր բոլորի համար առնվազն մինչև արտակարգ իրավիճակի վերջը։

2-Ձևավորել ուղղակի սուբսիդավորման մեխանիզմներ, որ մարդիկ կարողանան իրենց կոմունալները վճարեն։

3-Փոքր և միջին բիզնեսի համար անհապաղ դադարեցնել հարկերի հաշվառումը և հավաքագրումը մինչև արտակարգ դրության վերջը։

Համոզված եմ, որ այս քայլերն իսկապես անելու համար բյուջեում ֆինանսական միջոցներ առայժմ առկա են։ Ամեն դեպքում, ժողովուրդ ջան, հանկարծ չտրվեք խուճապի գայթակղությանը, այ հիմա շատ տեղին է մի քիչ փոփոխված հայտնի արտահայտությունը` այ հիմա, իրականում, պահպանեք հանգստությունը։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Երկիրը փակվում է։ Անսովոր և տարoրինակ զգացում է բոլորիս մոտ, բայց միևնույն ժամանակ կրկնեմ` այս պայմաններում անհրաժեշտ է…

Опубликовано Arman Abovyan Вторник, 24 марта 2020 г.