Առողջապահության նախարարությունը հորդորում է կրճատել ալկոհոլի և շաքար պարունակող ըմպելիքի օգտագործումը

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ինքնամեկուսացման ժամանակ քաղաքացիների անհրաժեշտ քայլերին:

«Ինքնամեկուսացման ժամանակ պետք է առողջ կենսակերպ վարել»,- նշված է հայտարարության մեջ:

Այդ կապակցությամբ առողջապահության նախարարությունը առաջարկում է սահմանափակել ալկոհոլի և շաքար պարունակող ըմպելիքի օգտագործումը: