Հայաստանին պետք է կառավարության հակաճգնաժամային քայլերի նոր ծրագիր

Այն ծրագիրը, որը հաստատվել է որպես կառավարության ծրագիր ԱԺ-ում, այլևս չի կարող լինել կենսունակ մեր երկրի համար:

Այն, իհարկե, շատ հեռու էր ծրագիր կոչվելուց և ավելի շատ հիշեցնում էր երազանքների մի ամփոփ ժողովածու, սակայն նույնիսկ այդ վիճակում Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը այլևս կարծում եմ ակտուալ չէ:

Օպերատիվ կարճաժամկետ որոշումներից բացի, կառավարությունը արդեն պետք է բերի նոր ծրագիր, իսկ եթե չի կարողանում բերել, պետք է բերեն այն մարդիկ, ովքեր դա կարողեն: Բերել և հիմնավորել և քայլերի ճանապարհային քարտեզը և ժամկետները և միջոցները, թե ինչպես է Հայաստանն ապրելու և զարգանալու այս ճգնաժամային վիճակում և վիճակից հետո:

Դժվար չէ հասկանալ, որ երկրի տնտեսությանը հասցված է ահռելի հարված և առաջնորդվել հին ծրագրերով նշանակում է լուրջ չվերաբերվել տնտեսությանը, ինչի արդյունքում կարող ենք ունենալ շատ բարդ իրավիճակներ:

Ավելին`դիլետանտների ժամանակը անցավ, եկել է լուրջ մասնագետների ժամանակը: Փողոցում քայլած ակտիվիստները պետք հեռանան, իսկ իրենց փոխարեն գան ոլորտների մասնագետներ:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանին պետք է կառավարության հակաճգնաժամային քայլերի նոր ծրագիրԱյն ծրագիրը,որը հաստատվել է որպես կառավարության…

Опубликовано Վահան Բաբայան Вторник, 24 марта 2020 г.