2021 թ. ԱՄՆ–ը Հայաստանին նախատեսում է տրամադրել 16 մլն դոլարի օգնություն (ինֆոգրաֆիկա)

ԱՄՆ–ը 2021 թ. նախատեսում է Հայաստանին տրամադրել 16 մլն դոլարի օգնություն, տեղեկացնում է Ամերիկյան ուսումնասիրությունների հայկական կենտրոնը։

Ըստ աղբյուրի՝ սա հետհեղափոխական Հայաստանին Foreign Assistance ծրագրի խողովակով տրամադրված ամենածավալուն օգնությունն է, սակայն մինչհեղափոխական Հայաստանին տրամադրվող օգնության ծավալն ավելի մեծ է եղել։

Ներկայացնում ենք 2011–2021 թթ. Հայաստանին Foreign Assistance ծրագրով նախատեսված և իրականում տրամադրված օգնության ծավալները՝ ինֆոգրաֆիկայով։