Ծառուկյանի ասածները չկատարվի՝ դատարկ տաշտակի առաջ եք կանգնելու (տեսանյութ)

Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կորոնավիրուսի պատճառով երկրում ստեղծված իրավիճակին և տնտեսական ճգնաժամին՝ նշեց, որ այսօր տնտեսական ճգնաժամ է աշխարհով մեկ, բայց 2 ամիս առաջ զգուշացրել էր, որ տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան, որ պետք է քայլեր, աշխատանքներ կատարեին՝ փակուղու առաջ չկանգնելու համար: Գագիկ Ծառուկյանը նշեց. «Եթե Ծառուկյանի ասածները, խոսքը լսած լինեին, նախապատրաստական աշխատանքների անեին, ինչ-որ պետք է կատարած լինեին այսպես չէր լինի: Մենք պետք է կարողանանք միասնական այս խնդրից դուրս գանք»:

Պատգամավորը նշեց . «Տնտեսությունը այսօր անդունդի եզրին կանգնած է, եթե խելացի քայլեր չկատարվեն, ուրեմն բոլորը թափվելու է անդունդը, և դժվար է լինելու վերականգնել»: Այնուհետև Գագիկ Ծառուկյանը հավելեց. «Ծառուկյանի ասածները չկատարվի՝ դատարկ տաշտակի առաջ եք կանգնելու»:

Մանրամասները՝ տեսանյութում