Արցախի, մեր ազգային արժեքների համար պայքարելու եմ մինչև կյանքիս վերջ (տեսանյութ)

«Մենք հաղորդաշարի հյուրը «Անկախության սերունդ» կուսակցությունից առաջադրված նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյանն է։

 Արցախյան հիմնախնդրի լուծման իր տեսլականը ներկայացնելով,  Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյանն անդրադարձավ ՀՀ վարչապետի այն բանաձևմանը, թե  լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների համար․հարցին, այդ  ի՞նչ լուծում է, որը պետք է բավարարի հայ ժողովրդին՝ Հայաստանում ու Արցախում, և ադրբեջանցիներին, նախագահի թեկնածուն ասաց․

«Նման լուծում չկա։ Ինձ համար դա պարզ չէ։ Մեր տղաների արյան գնով ազատագրված տարածքները զիջման ենթակա չեն։ Իսկ այնտեղ պետք է ապրեն տեղահանված մեր ժողովուրդը, ադրբեջանցիների կողմից ցեղասպանված մեր ժողովրդի ժառանգները։ Արցախյան հարցը սկսվել է 1921 թվականից, երբ Արցախը մտցվեց Ադրբեջանի կազմի մեջ։ Ու եթե այսօր մեր դիվանագիտությունը միջազգային հարթակներում չի կարողանում ներկայացնել հիմնախնդրի բուն էությունը՝ դա արդեն լուրջ խնդիր է»։

Մտահոգություն հատնեց, այսպես կոչված, համատեղ բնակեցման ծրագրի շրջանառման մասին, ասաց․ «Ես կատեգորիկ կերպով դեմ եմ համատեղ բնակեցման ծրագրին ու մինչև իմ կյանքի վերջ պայքարելու եմ դրա դեմ, անկախ նրանից, թե ինչ պաշտոն կզբաղեցնեմ կամ չեմ զբաղեցնի»։

Հարցին՝  դե՞մ է Արցախի հարցում ՀՀ իշխանության կողմից վարվող քաղաքականությանը, այսպես պատասխանեց․

«Ես դեմ եմ այսօրվա գաղափարներին։ Ես դեմ եմ  համատեղ բնակեցման տարբերակին։ Ես դեմ եմ ադրբեջանական համայնք հասկացողությանը։ Իսկ մնացածը կքննարկենք ընտրություններից հետո։ Չեմ ընդունում փուլային տարբերակը։ Ես ունեմ մեկ տեսակետ՝ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված տարածքերը Արցախինն են։ Վերջ։ Եթե աշխարհում ցույց կտաք գեթ մեկ պետություն, որը պատերազմի արդյունքում ազատագրած տարածքները կարող է վերադարձնել, ես կխոսեմ այդ մասին»։

Հարցազրույցն ամբողջությամբ  դիտեք տեսանյութում։