Լրջանալու պահերը կորոնայի ազդեցության տակ են

Արցախում մարտի 31-ին նախագահի և ԱԺ ընտրություններ են, աշխարհում կորոնավիրուսի հաղթարշավ է․․․ ու վստահ չեմ, թե այս ընտրություններին կգան դիտորդներ։ Ո՞վ է հայտարարելու, թե դրանք անցան դեմոկրատական և միջազգային նորմերին համահունչ, այս պահի դրությամբ՝ ոչ մեկը, չկան հայտարարողները։ Հակառակը ասողներ, իրենց համար ոչ շահեկան պահին, հաստատ արդեն կան, թրեյնինգներ են անում օրը ցերեկով նույնպես։

Արցախում մարտի 31-ին ընտրություններ են, երկու օր առաջ Կաշպրչիկն ասաց, որ կորոնայով պայմանավորված սահմաններում ԵԱՀԿ մշտադիտարկումը չի կայանալու։

«Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ» բառախումբը մի տեսակ կորոնայոտ է։

Արցախում մարտի 31-ին ընտրություններ են, ԱՄՆ-ն այլևս օգնություն չի տրամադրի Արցախի հողերում ականազերծման գործողությունների համար։

Արցախում մարտի 31-ին ընտրություններ են, ոմն «Հեղափոխական» կուսակցություն, առավոտ-իրիկուն փողոցներում «հեղափոխական» կոչեր էր հնչեցնում։

Արցախում մի տեսակ մառախլապատ եղանակ և մառախլապատ ու սորոսապատ տրամադրություններ են․․․․

Հույս կա՞ հետաձգել ընտրությունները․․․․

Չգիտեմ․․․

Մառախուղը խտանում է, մտածելը չէր խանգարի, որովհետև մյուս կողմը «կիրթ» և մտածված է գործում։

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Լրջանալու պահերը կորոնայի ազդեցության տակ ենԱրցախում մարտի 31-ին նախագահի եւ ԱԺ ընտրություններ են, աշխարհում…

Опубликовано Մարգարիտ Եսայան Воскресенье, 22 марта 2020 г.