Ռուստամ Բադասյան ներկայացրեց ՀՀ օրենքների նախագծերի փոփոխությունների փաթեթը (տեսանյութ)

Այսօր Ազգայինժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որտեղ քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան ներկայացրեց ՀՀ օրենքների նախագծերի փոփոխությունների փաթեթը: Փաթեթի մեջ առաջարկվում է հետևյալ փոփոխությունները.

«Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ

դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ

տարածման կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:»

«Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության

ընթացքում որպես սահմանափակում նախատեսված մեկուսացման կամ  ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով։»

Մանրամասները՝ տեսանյութում