«Վերելք». Ի՞նչ պիտի աներ Փաշինյանը Կուրթանում (տեսանյութ)

Փաշինյանը գնացել էր հեռավոր գյուղ՝ ակնկալելով պետական կարևորության հարցում ստանալ մարդկանց քվեն հանրաքվեի ժամանակ: Բայց արդյո՞ք գյուղերում, ուր նա գնում էր, մարդիկ ի վիճակի են փոքր՝ գյուղի մակարդակի, հարցեր լուծել: Եթե նա ուշադիր զններ, ապա կհամոզվեր, որ այդ մարդիկ՝
–  անկարող են հողերի մշակման կոոպերատիվ կամ համախմբված այլ եղանակ գտնել, ու չարչարվելով՝ նորմալ բերք չեն ստանում,
–  աղբանոցի են վերածել շրջակայքի ձորերը,
– գյուղի բնական ռեսուրսների հիման վրա արդյունավետ տնտեսություն հիմնել չեն կարողանում,
-նորմալ հասարակական հարաբերություններ ստեղծել չեն կարողանում, և ամեն մարդ ապրում է ինքն իր համար,
– գյուղական ընտրությունների ժամանակ, որպես կանոն, ավագանի ու ղեկավար ընտրում են ոչ թե նրանց, ովքեր գյուղի կյանքը կվերափոխեին, այլ իրենց տոհմակիցներին կամ մտերիմներին,
– անկարող են իրենց փոքրիկ, միկրո պետության մեջ ստեղծել սոցիալ-մշակութային տանելի պայմաններ, ու մարդիկ այս պատճառներով փախչում են համայնքից:
Այսինքն, պետական կարևորության հարցի վերաբերյալ մարդկանցից կարծիք հարցնելու փոխարեն՝ Փաշինյանը պիտի նրանց օգներ, որ սովորեին արդյունավետ կառավարել իրենց միկրո պետությունը:

Փաշինյանը դա չարեց: Եվ հարցը մնաց չլուծված:
Իսկ ի՞նչ կերպ է հնարավոր լուծել այն:

Մանրամասները՝ տեսանյութում