Որոշ բանկեր և վարկային կազմակերպություններ գնում են պրիմիտիվ «բջության»

Մենք գիտենք, որ շատ բիզնես ֆինանսական հաստատություններ հայտարարեցին, որ պատրաստ են այս կամ այլ կերպ աջակցել իրենց վարկառուներին և տրամադրել արտոնություններ վարկերի և տոկոսների մարման հետ կապված ։

Բայց արի ու տես, որ որոշ բանկեր և վարկային կազմակերպություններ գնում են պրիմիտիվ «բջության»` այս կամ այլ անիմաստ պատրվակով չեն համաձայնվում հասարակ մարդկանց օգնել այս ծանր իրավիճակում։

Նամանավանդ այս ամոթալի վարքագծով առանձնանում են որոշ վարկային կազմակերպություններ։ Ուրեմն այսպես` առայժմ զերծ կմնամ անվանումներ հրապարակելուց, քանի որ հավատում եմ, որ, ի վերջո, խելքի կգաք և կսկսեք մարդկանց ընդառաջել, հակառակ դեպքում` ստիպված կլինեմ փաստերով հրապարակել այդ կազմակերպությունների անունները․ մի խոսքով՝ խայտառակ եմ անելու: Ախր, սենց ագահ լինել չի կարելի, խելքի եկեք, ագահությունն այս ծանր վիճակում լավ բանի չի բերի։

Հ.Գ. Եվս մեկ անգամ կրկնում եմ` միայն իշխանությունների կողմից վարկերի և տոկոսների ժամանակավոր սառեցման վերաբերյալ կոշտ որոշումը թույլ կտա իրականում թեթևացնել մարդկանց վիճակը։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Կրկին բանկերի և վարկային կազմակերպությունների մասին։Մենք գիտենք, որ շատ բիզնես ֆինանսական հաստատություններ…

Опубликовано Arman Abovyan Воскресенье, 22 марта 2020 г.