Վլադիմիր Պոզները կանխատեսել է կորոնավիրուսի համաճարակի անկման ժամկետը

Ռուսական Առաջին ալիքով «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի շրջանակներում հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները կանխատեսել է կորոնավիրուսի համավարակի անկման ժամկետը:

Կենսաբանական կրթություն ունեցող հեռուստահաղորդավարը կարծիք է հայտնել, որ համավարակը անկում կապրի մայիսի վերջից ոչ շուտ: Նա շեշտել է, որ կորոնավիրուսի տարածման իրավիճակը շատ լուրջ է, բայց հորդորել է չանհանգստանալ այդ մասին:

«Պետք է հետևել բավականին պարզ ցուցումների: Անհրաժեշտ է, որ մարդկանց միջև հեռավորությունը մեկ մետրից պակաս չլինի, պետք չէ համբուրել, գրկախառնվել, ձեռքով բարևել: Մենք պետք է ջանադրաբար լվանանք մեր ձեռքերը»,- հիշեցրել է Պոզները՝  նշելով, որ վիրուսը մակերեսներին մնում է մինչև 12 ժամ:

Դիմակները օգնում են միայն այն դեպքում, երբ մարդը հիվանդ է, ասել է լրագրողը: «Եթե վարակ ունեք, դիմակը չի թողնի, որ այն դուրս գա, քանի որ վիրուսը մեծ է, իսկ դիմակի փոքր անցքերը խանգարում են»,- բացատրեց նա:

Վերջին տվյալների համաձայն ՝ աշխարհում ավելի քան 272 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով: Դրանցից ավելի քան 11 հազար մարդ մահացել է, ավելի քան 87 հազար մարդ՝ առողջացել: Բռնկումը սկսվել է 2019-ի դեկտեմբերի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում: