Հունաստանը կարտաքսի 600-ից ավելի ներգաղթյալների

Հունաստանը շարունակում է առերեսվել ներգաղթյալների հետ կապված բարդ իրավիճակին: Հունաստանի իշխանությունները Լեսբոս կղզուց ավելի քան 600 ներգաղթյալի տեղափոխել են երկրի այլ տարածքներ, որպեսզի արտաքսեն նրանց:

Հունաստանի իշխանությունների փոխանցմամբ՝ հայտարարված վերջնաժամկետից հետո երկիր ժամանած ներգաթյալները Եվրոպայում ապաստան խնդրելու իրավունք չունեն:

Վերջին շաբաթների ընթացքում Հունաստան էր ուղղվել ներաղթյալների մեծ հոսք: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փախստականների առջև բացեց Եվրոպայի դռները՝ հայտնելով, որ Անկարան չի խոչընդոտի փախստականների տեղաշարժին: