Գլոբալիստական աշխարհակարգը փլուզվում է

2020 թվականը բեկումնային տարի է ամբողջ աշխարհի համար, ավարտվեց համաշխարհային տնտեսության աննախադեպ աճի և բարգավաճման ժամանակաշրջանը, որը սկսվել էր 2-րդ աշխարհամարտից հետո, տնտեսական ճգնաժամը արդեն իրականություն է…

Ժամանակակից համաշխարհային տնտեսությունը հիմնված է սպառման (շուկայի) վրա, որքան շատ է սպառումը և գնողունակ պահանջարկը, այնքան ավելի շատ է արտադրվում, հետևաբար ավելի շատ աշխատատեղ է ստեղծվում, ավելի շատ հարկ է վճարվում, մեծանում է պետական բյուջեն, բարելավվում է մարդկանց սոցիալական վիճակը։ Ներկայումս համաշխարհային շուկան գերհագեցած է, գիտատեխնիկական առաջընթացը թույլ է տալիս ավելի և ավելի շատ արդյունք ստեղծել, սակայն բացակայում է գնողունակ պահանջարկը, այսինքն համաշխարհային տնտեսությունը սպառել է ինտենսիվ աճի ներուժը։

Համաշխարհային տնտեսության զարգացման գագաթնակետը 2000-ականներն էին, երբ հետխորհրդային շուկաներում Արևմուտքի տնտեսական էքսպանսիայի, Չինաստանի տնտեսության “դրակոնյան” աճի, հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտներում բարձր տեխնոլոգիանների ներդրման շնորհիվ համաշխարհային տնտեսությունը կայուն և արագ աճում էր, սակայն ամեն ինչ ունի իր սահմանները։ Համաշխարհային տնտեսական համակարգի փլուզման առաջին նշանը 2008թ. տնտեսական ճգնաժամն էր, որից հետո համաշխարհային տնտեսությունը այդպես էլ չկարողացավ վերականգնել նախաճգնաժամային իրական աճի մակարդակը։

Աճի վերականգնմանը մեծ հարված հասցրեցին Արմուտք-ՌԴ, Արևմուտք-Իրան հարաբերությունների վատթարացումը, փոխադարձ տնտեսական պատժամիջոցները, Բրեկզիթը, Թրամփի հակագլոբալիստական և կոնսերվատիվ քաղաքականությունը, Սիրիական ճգնաժամը, ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը, իսկ վերջին կաթիլը կորոնավիրուսի համաճարակն է, որը ճգնաժամի անդունդն է գլորում անկայունության եզրին կանգնած համաշխարհային տնտեսությունը։

2-րդ աշխարհամարտից հետո ձևավորված գլոբալիստական աշխարհակարգը փլուզվում է մեր աչքի առաջ, ապագայում ունենալու ենք կլաստերիզացված քառաբևեռ աշխարհ, որտեղ իրենց հավասարակշռված գերիշխանությունը կհաստատետ ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը և Եվրոգոտին։

 Տարոն Սիմոնյանի  ֆեյսբուքյան էջից

Անդադար խոսում ենք մարմնավոր աղետից՝ կորոնավիրուսից, բայց մեր ժողովուրդը նաև հոգևոր աղետի մեջ է՝ Սուրբ Պատարագները…

Опубликовано Taron Simonyan Пятница, 20 марта 2020 г.