Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 24 դեպք. գրանցված դեպքերի ընդհանուր թիվը 160 է

Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 24 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր՝ հաստատված դեպքերի թիվ 160 է։

Հիշեցնենք, որ մարտի 19-ի դրությամբ Հայաստանում կար կորոնավիրուսի վարակի հաստատված 136 դեպք։

Վարակակիրներից 11-ի մոտ թոքաբորբ կա, հիվանդներից 3-ն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Հաստատված դեպքերի աճով պայմանավորված՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ վայրը չէ, որտեղ քաղաքացիները գտնվում են կամ բուժում են ստանում․ կա շուրջ 5 բուժհաստատություն, ևս երկու մարզային բուժհաստատությունում կան հատուկենտ պացիենտներ։

Կորոնավիրուսով վարակվելու 136 հաստատված դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ։

Հիշեցնենք, որ վարակով պայմանավորված՝ երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է սահմանվել։

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

մնացեք տանը,

սահմանափակեք շփումները,

հետևեք անձնական հիգիենային,

հաճախակի լվացեք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,

հնարավորության սահմաններում նվազեցրեք հանրային տրանսպորտից օգտվելը,

շփումների դեպքում պահպանեք առնվազն 1 մետր հեռավորություն,

գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,

եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է,

ինքնամեկուսացեք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,

պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով  բժշկին,

խուճապի մի մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա ,թեժ գիծե ծառայություն` 8003 և ,օպերատիվ զանգերի կենտրոնե` 060838300 հեռախոսահամարներով: