Պարտադիր կարանտինացում և հասարակական տրանսպորտի ժամանակավոր արգելք (տեսանյութ)

Եթե ուզում ենք խուսափել այն աղետից, որում այսօր Իտալիան է

LIVEnews.am-ի տաղավարում նոր կորոնավիրուսի ու դրա հետ կապված բազմաթիվ հարցերի վերաբերյալ է մեր զրույցը Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի պատվավոր դոկտոր, բժիշկ- վարակաբան Երվանդ Մանուկյանի հետ։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի կողմից մարտի 20-ի առավոտյան փոխանցված տեղեկատվության համաձայն, «Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսով՝ COVID-2019-ով վարակվածների թիվն անցել է 246 հազարը», կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 10 հազարը:

Վիճակագրություն

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այստեղ վարակվածների թիվը 80 հազար 967 է։ «Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 41 հազար 35 մարդ։ Իտալիան եվրոպական այն երկիրն է, որտեղ բարձր է վիրուսից մահացության ցուցանիշը՝ կազմելով 3 հազար 405:

Վարակվածների մեծ թվով երրորդ տեղում է Իրանը. կորոնավիրուսի հաստատված 18 հազար 407 դեպք կա, մահացածները 1284-ն են: Կորոնավիրուսի վարակվածության մեծ թիվ է գրանցվել նաև Իսպանիայում՝18 հազար 077, Գերմանիայում՝ 15 հազար 320, ԱՄՆ- ում՝ 14 հազար 366, Ֆրանսիայում՝ 10 հազար 995, Հարավային Կորեայում՝ 8 հազար 652, Շվեյցարիայում՝ 4 հազար 222, Մեծ Բրիտանիայում՝ 3 հազար 269:

Վարակի տարածման երկրների ու տարաքների թիվն ավելանում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր խոսում է 180-ից ավելի երկների ու տարածքների մասին: Կորոնավիրուսի վարկման դեպքեր հաստատվել են Նիգերիայում, Սոմալիում, Չադում, Գամբիայում և այլն: Հայաստանում մարտի 20-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ Հայաստանում մարտի 20-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 136 է, ապաքինվածների թիվը՝ 1»:

Մանրամասները՝ տեսանյութում