Ուկրաինայում հայտարարել են երկրի հավանական կործանման մասին

«Ատելության վիրուսը» Ուկրաինային կարող է կործանման հասցնել, «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Աննա Գերմանը:

«Եթե Ուկրաինան հաղթի վատագույն վիրուսին՝ մարդկանց միջև ատելության վիրուսին, երկիրն ավելի կուժեղանա: Եթե մարդիկ չհասկացան, որ քրիստոնեական արժեքներից, մտերիմների սիրուց հեռանալը իր հետ մահ է բերում, ապա մենք պարզապես կկորչենք որպես պետություն»,- ասել է քաղաքական գործիչը, շեշտելով, որ կորոնավիրուսից ավելի կործանարար է ատելության վիրուսը:

Նա շեշտել է, որ միայն միասնական ժողովուրդը կարող է ուժեղ լինել:

Երկրի Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ Ուկրաինայում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 26 դեպք, որից երեքը մահացել են: Ամենաշատ վարակվածները Չեռնովիցկի երկրամասում են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր կորոնավիրուսի՝ COVID-19- ի բռնկումը հռչակել է համավարակ: Աշխարհի գրեթե 170 երկրում ավելի քան 207 հազար մարդ արդեն վարակված է, ավելի քան 8,6 հազար մարդ մահացել է: