Նոր կորոնավիրուսով վարակված՝ Հայաստանից ՌԴ մեկնած քաղաքացին, Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկում է․ Աննա Նաղդալյան

ՌԴ-ում ՀՀ դեսպանության տվյալներով՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել մարտի 11-ին Հայաստանից ՌԴ մեկնած ՀՀ քաղաքացու մոտ:

Վերջինս ներկայումս գտնվում է Կրասնոդարի երկրամասի հիվանդանոցներից մեկի` COVID-2019-ով վարակվածների մեկուսացման համար նախատեսված բաժանմունքում:

Այս մասին տեղեկացնում է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։