Բալասանյանի շնորհավորանքը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանին

Սրբազան Հայր,

Անձամբ իմ և «Արդարություն» կուսակցության անունից շնորհավորում եմ Ձեր տարեդարձը։ Դուք՝ որպրես Արցախի հոգևոր առաջնորդ, մշտապես մեզ առաջնորդել եք դեպի ճշմարիտ ուղի, մեր կողքին եղել ու մեծ ներդրում ունեցել գոյամարտի հաղթանակի գործում։
Թող Աստծո կամոք և Ձեր օրհնությամբ դեռ բազում հաղթանակներ տոնենք՝ ոչ միայն մարտի դաշտում։
Կրկին շնորհավորում եմ, մաղթում՝ քաջառողջություն և ամենայն բարիք։
Հպարտ եմ և շնորհակալ մեր երկար տարիների ընկերության և Ձեր օրհնության ներքո մեր ժողովրդի միասնության համար:

Աստված մեզ պահապան։

Հարգանքով՝

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան