ՌԴ-ը Լևոն Սարգսյանին կհանձնի ՀՀ իրավապահ մարմիններին

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը, և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Լ․ Սարգսյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին` հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:

Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Լ․ Սարգսյանի տեղափոխումը»:

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին քրեական…

Опубликовано Gor Abrahamyan Пятница, 20 марта 2020 г.