Անհապաղ ավելի կոշտ և կտրուկ քայլեր պետք է ձեռնարկել հասարակ մարդկանց աջակցելու ուղղությամբ

Կրկին վերադառնանք տնտեսական ցավոտ կետերին, որոնց մասին բազմաթիվ անգամ խոսվել է այս օրերին։

Խոսքը, մասնավորապես, այն հարկային և վարկային քաղաքականության մասին է, որն, ըստ տրամաբանության, խիստ անհրաժեշտ է այս պահին իրականացնել, որ երկրում սոցիալական և տնտեսական իրավիճակը վերջնականապես չպայթի։

Կիսենք երկու մասի։

1.Արդեն մի շարք երկրներ (օրինակ` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Գերմանիա և այլն) կիրառում են կամ քննարկում են փոքր և միջին բիզնեսի համար վարկային և հարկային արձակուրդի գաղափարը։ Հայաստանում իշխանությունները որոշեցին գնալ ավելի բարդ ճանապարհով`որոշելով կետային օգնություն ցուցաբերել այս կամ այն տնտեսվարող սուբյեկտին։

Կարծում եմ` դա էֆեկտիվ ճանապարհ չէ, նվազագույնը այն պատճառով, որ օգնության կարիք ունեցող ընկերությունների ծավալը շատ մեծ է, և այս պարագայում ավելի արագ և արդյունավետ կլիներ հարկային և վարկային լայնածավալ արտոնությունների քաղաքականությունը։

Այն նվազագույնը թույլ կտար խնայել ժամանակ և ուղղակի ռեսուրսներ։ Համոզված եմ, որ գոնե ոլորտային հարկային և վարկային թեթևացում պետք է լինի, օրինակ` տուրիստական և տուրիզմի հարակից ոլորտների համար։

2.Քաղաքացիների սոցիալական վիճակն ավելի բարդ է, քանի որ մենք արդեն ունենք մի իրավիճակ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են աշխատանքից (նվազագույնը վերը նշված որոլտներում) և, բնականաբար, չունեն գումար վարկերի տոկոսների, կոմունալ վճարների համար: Իսկ երբ այս իրավիճակին գումարում ենք ռուբլու խայտառակ արժեզրկումը և որպես հետևանք տրասնֆերների կտրուկ պակասումը դեպի Հայաստան, ապա իրավիճակն ավելին քան ծանր է դառնում։

Համոզված եմ, որ հատվածային լուծումները ոչ մի էական փոփոխություն չեն բերի մարդկանց սոցիալական վիճակը փրկելու համար։ Այդ իսկ պատճառով իշխանություններին կարիք կա անհապաղ ավելի կոշտ և կտրուկ քայլեր ձեռնարկել հասարակ մարդկանց աջակցելու ուղղությամբ, որ իրավիճակը կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով կտրուկ չվատանա։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Կրկին վերադառնանք տնտեսական ցավոտ կետերին, որոնց մասին բազմաթիվ անգամ խոսվել է այս օրերին։Խոսքը մասնավորապես, այն…

Опубликовано Arman Abovyan Четверг, 19 марта 2020 г.