Սիրտս հոժար է, մարմինս՝ տկար (տեսանյութ)

Այսօր՝ մարտի 19-ին հայ բեմի թագուհի, ԽՍՀՄ և ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը կդառնար 92 տարեկան։

Լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու Գայանե Աթանեսյանը, որը 17 տարի շարունակ եղել է Վ․ Վարդերեսյանի մտերիմը, վստահելին, աղջիկը, իսկ զայրացած պահին՝ ինչպես ինքն էր ասում, ամուսնու քույրը, որոշում է պատրաստվող գրքի մեջ զետեղել մեծ դերասանուհու հետ այս կամ այն չափով առնչվող մարդկանց հուշերը։

Հուշերն իհարկե շատ էին, բայց քչերիս էր վիճակված գրելու սրտի խոսք:

Համոզված եմ, որ գրքի վերահրատարակման ժամանակ դրանց թիվը կավելանա։

Ես՝ երջանիկս, պատիվ ունեի գրելու իմ հուշերը։

Այդ հինգ տարիներն ինձ համար մի ամբողջ կյանք էին:

Մանրամասները՝ տեսանյութում