Աշխարհի լավագույն թանգարանները, որոնք կարող եք այցելել առցանց

Մշակույթի աշխարհը դառնում է ավելի ու ավելի թվային: Առաջատար թանգարանները թվայնացնում են իրենց հավաքածուներն ու գլուխգործոցների անվճար մուտքի հնարավորություն են տալիս: Բացի 360 աստիճանի շրջագայության հնարավորությունից, հեռարձակվում են նրանց հիմնական ցուցահանդեսները, ինչպես նաև թեմատիկ գիտաժողովները և հատուկ ծրագրերը: Դրանց հիմնական մասը հասանելի է Google Art & Culture- ում: Եվ հիմա, երբ  կորոնավիրուսի համավարակը աշխարհի չորս ծագերում բնակչությանը զրկել է ազատ տեղաշարժվելու, շփվելու, զվարճանքի և մաշկութային վայրեր հաճախելու հնարավորությունից, առցանց թանգարանները, համերգասրահներն ու թատրոնները լավագույն միջոցն են մարդկանց մեկուսի առօրյան հագեցած դարձնելու: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի լավագույն առցանց թանգարանները:

ԱՄՆ

Մետրոպոլիտենի արվեստի թանգարան. Նյու Յորք

https://artsandculture.google.com/partner/the-metropolitan-museum-of-art

Աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկն առաջարկում է առցանց դիտել ավելի քան 200 000 ցուցանմուշներ, այդ թվում ՝ Վան Գոգի, Ջեքսոն Պոլլոքի և Պաբլո Պիկասոյի նկարները:

Արվեստի ազգային պատկերասրահ. Վաշինգտոն

https://www.nga.gov/collection.html

Այստեղ ներկայացված են ամերիկյան և եվրոպական վարպետների աշխարհում լավագույն հավաքածուները:

Ֆրիկի հավաքածու. Նյու Յորք

https://artsandculture.google.com/streetview/the-frick-collection/xgFVgJ3NkrzS8g?sv_h=0&sv_p=0&sv_pid=SGMQsNRyi-OtzAlM-_i54A&sv_lid=10819741931453717937&sv_lng=-73.9672603&sv_lat=40.7714224&sv_z=1

Հին արևմտաեվրոպական կտավների մասնավոր հավաքածու, որտեղ ներառված են Բրյուգել Մեծի, Տիցիանի, Էլ Գրեկոյի, Ռեմբրանդի, Վելասկեսի գործերը:

Կանանց արվեստի ազգային թանգարան. Վաշինգտոն

https://artsandculture.google.com/streetview/national-museum-of-women-in-the-arts/TQEmUi6RKC9CKw?sv_lng=-77.02932263048497&sv_lat=38.90002889169121&sv_h=80&sv_p=0&sv_pid=1-iG23wIDsuUyuAF15SaaA&sv_z=1

Աշխարհի միակ արվեստի թանգարանը, որը ցուցադրում է միայն կանանց կողմից ստեղծված արվեստի գործեր:

Սպիտակ տուն. Վաշինգտոն

https://artsandculture.google.com/streetview/the-white-house/jQGRSIlnzvE8_w?sv_lng=-77.0365883056587&sv_lat=38.89764509217558&sv_h=182&sv_p=0&sv_pid=UgbHWRPk5rp9l84SzJWsaw&sv_z=1

Առցանց շրջագայությունն առաջարկում է ծանոթանալ Միացյալ Նահանգների Նախագահի պաշտոնական նստավայրի ինտերիերին:

ԱՄՆ ՌՕՈՒ Ազգային թանգարան-Դեյթոն

http://www.nmusafvirtualtour.com/

Աշխարհի ամենահին և ամենամեծ օդատիեզերական թանգարաններից մեկը:

Ֆրանսիա

Լուվրի թանգարան. Փարիզ

https://www.louvre.fr/en/visites-en-ligne#tabs

Առցանց զբոսանք թանգարանի որոշ պատկերասրահներում

Սենտ Շապելի մատուռ. Փարիզ

http://www.photojpl.com/the-sainte-chapelle-in-paris-in-interactive-panoramic-virtual-tour/-/StPKOKpmW6/

Սենտ Շապելի մատուռը կառուցվել է Լյուդովիկոս IX-ի կողմից 1242-1248 թվականներին։ Մատուռը պահպանվել է 13-րդ դարից, և համարվում է գոթական ոչ մեծ չափերի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը։

Մեծ Բրիտանիա

Բրիտանական թանգարան. Լոնդոն

https://research.britishmuseum.org/research/collection_online/search.aspx

Մոտ 8 միլիոն թանգարանային նմուշներ, որոնցից ամենահետաքրքիրները կարելի է դիտել առցանց:

Թեյդ բրիտանական պատկերասրահ. Լոնդոն

https://artsandculture.google.com/partner/tate-britain

1500 թ. մինչ օրս բրիտանական արվեստի ամենամեծ հավաքածու ունեցող արվեստի թանգարան, ներառյալ Միլլի «Օֆելյա» գլուխգործոցը:

Սթոունհենջ-Ուիլթշիր կոմսություն

https://artsandculture.google.com/streetview/_/TwED7nyNxm_hxg?sv_lng=-1.826051449423318&sv_lat=51.17896575151737&sv_h=175.82&sv_p=9.25&sv_pid=PyKwwSmjpNQ__1bFx6SHjg&sv_z=1

Առեղծվածային հնագիտական հուշարձան, որին կարող եք «դիպչել» համացանցով:

Իտալիա

Ուֆիզիի պատկերասրահ. Ֆլորենցիա

https://artsandculture.google.com/partner/uffizi-gallery?hl=it

Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» նկարը և ոչ միայն, վիրտուալ քայլելով կարող եք անցնել Եվրոպայի հնագույն թանգարաններից մեկով:

Սիքստինյան կապելլա. Վատիկան

http://www.vatican.va/various/cappelle/sistina_vr/index.html

Վերածննդի դարաշրջանի հուշարձանը՝ Միքելանջելոյի, Բոտիչելիի, Պերուջինոյի որմնանկարներով: Առցանց տարածության մեջ դրանք կարելի է մանրամասն դիտել՝ առանց ուրիշ զբոսաշրջիկների հրմշտելու:

Կապիտոլինի թանգարան. Հռոմ

http://tourvirtuale.museicapitolini.org/#en

Աշխարհի ամենահին հանրային թանգարանը`քանդակների հոյակապ հավաքածուով, ներառյալ Հռոմի խորհրդանիշը՝ «Կապիտոլինի գայլը»:

Շարունակելի