Կամո Վարդանյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:

Այս մասին տեղեկացրել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: