Վիրուսաբանը նշել է կորոնավիրուսի նոր ախտանիշներ

Կորոնավիրուսով վարակվածների գրեթե երկու երրորդը ինչ-որ պահի մի քանի օր կորցրել է հոտի և համի զգացողությունը, պատմել է Բոննի համալսարանական հիվանդանոցի վիրուսաբանության գերմանական ինստիտուտի ղեկավար Հենդրիկ Սթրիկը Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում:

Բացի դրանից, վարակվածների 30 տոկոսը փորլուծություն է ունեցել, ավելացրել է նա:

Միևնույն ժամանակ վիրուսաբանը շեշտել է, որ COVID-19 վարակվածների ճնշող մեծամասնությունը զգում է միայն աննշան ախտանիշներ: Նրա կարծիքով, կորոնավիրուսը պակաս վտանգավոր է, քան SARS-1-ը, բայց այն ավելի ակտիվորեն է տարածվում:

Ամանորի նախօրեին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել են Ուհանում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են հիվանդության պատճառը` 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հիվանդությանը տվել է COVID-19 անվանումը, իսկ մարտի 11-ին, բռնկումը ճանաչվել է համաճարակ:

Վերջին տվյալների համաձայն ՝ ամբողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 200 հազարը, որոնցից ութ հազարը մահացել է: