Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 122-ի

19-ի, ժամը 14:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 7 դեպք: Այս մասին տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 122 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 106 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: