Կյանք կա ոչ թե կորոնավիրուսից հետո, այլ հենց վիրուսի ժամանակ. Նիկոլ Փաշինյան

«Եթե երեկ չէ առաջին օրն ասում էինք, որ կորոնավիրուսից հետո էլ կյանք կա, հիմա ձևակերպումը փոխում ենք՝ կորոնավիրուսի ժամանակ նույնպես կյանք կա»: Այսպես ասաց Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում, բոլորին խորհուրդ տվեց ընդունել, որ այս վիրուսը կարող է տևել ամիսներ, սակայն այդ ընթացքում մարդիկ պետք է ապրեն, գործեն և պետք է ոչ միայն գոյատևեն, այլև գտնեն ձևեր զարգանալու, տնտեսությունը զարգացնելու և նոր աշխարհը կառուցելու համար:

«Մենք պետք է պատրաստ լինենք առերեսվելու: Հայաստանը ամենաքիչ խուճապ ապրած երկրներից է, և շատ լավ է: Ես ուզում եմ դրա համար ծափահարենք մեր ժողովրդին»,- ասաց վարչապետը:

Կառավարության անդամները միասնաբար արձագանքեցին վարչապետի առաջարկին։

Կառավարության հերթական նիստի ընթացքում գործադիրի ղեկավարը շնորհակալություն հայտնեց նաև գործարարներին, բուժաշխատողներին: